Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

ՀՊՏՀ-ն՝ չեմպիոն

ՀՊՏՀ-ն՝ չեմպիոն
26.04.2016 | 10:37

Կայացել են ֆուտզալի Հայաստանի առաջնության երկրորդ փուլի 19-րդ տուրի հանդիպումները: ՀՊՏՀ-«Չարբախ» մրցակցությունում արձանագրվել է 3:3 հաշիվը, իսկ հյուրընկալվելիս «Գյումրին» հաղթել է ՎՊՀ-ին՝ 11:6: Առաջնության ավարտից մեկ տուր առաջ ՀՊՏՀ-ն հռչակվեց երկրի չեմպիոն: Այն ունի 26 միավոր:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 763

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ